Սկսվել է Մշակութային Ալիքի մրցանակաբաշխության հայտագրումը
Մշակութային ալիքը արդեն 5-րդ անգամ կհամախմբի բազմաթիվ տաղանդավոր անհատների և խմբերի: Սկսվել է արդեն մրցույթի 2018-ի հայտագրումը,որը դեռևս անժամկետ է: Մրցույթի հեղինակը վստահեցնում է,որ այս տարի մրցույթը ավելի լայն հնարավորություններ է բացելու մասնակիցների համար: Այս տարի մրցույթը կանցկացվի
կինոարվեստի,երգարվեստի,հագուստի
մոդելավորման և թատերական արվեստի բնագավառներում: Տարիքային սահմանափակում այս տարի
նույնպես կա՝ 16-35 տարեկաններ: Ժյուրիի կազմում
փոփոխություններ հնարավոր են: 2018-ի մրցութային օրերից բացի կլինեն նաև վարպետության
դասեր ոչ միայն ժյուրիի անդամների,այլև կինոյի,կերպարվեստի,թատերական արվեստի,հագուստի
մոդելավորման բնավառներից այլ ներկայացուցիչների կողմից:
Մրցույթի հայտագրման վերջնաժամկետը դեռևս հայտնի չէ,քանի որ
ըստ հեղինակի հայտագրվողները բավականին շատ են:
Հ.Գ. մրցույթը 2017թվականին ստացել է 340 հայտ: