Մշակութային ալիքի մրցանակաբաշխություն 3. տարիների ընթացքում մրցույթը բազմաթիվ երիտասարդների համար հարթել է ուղիներ դեպի առաջատար մրցույթներ և տարբեր այլ նախագծեր: Բացառիկ այս մրցույթի կազմակերպիչները՝ Մշակութային ալիքն ու Մշակութային ռադիոն են: 3 տարիների ընթացքում մենք մեր ոչ մի հաղթող մասնակցի չենք մոռացել: Շարունակում ենք լուսաբանել և մեր լծակներով հանրությանը տեղյակ պահել այդ երիտասարդների աշխատանքներին:  2016-2017 թվականների մրցանակաբաշխության ողջ փուլերը (Կիսաեզրափակիչ,եզրափակիչ) հեռարձակվել են Մշակութային ալիքի,Մշակութային ռադիոյի և նախագծի գործընկերների եթերներում: Արդեն ավանդական դարձած մրցույթը ընդգրկում է՝ Կինոն,կերպարվեստը,երգարվեստը,հագուստի մոդելավորումը և 2018-ից արդեն պարը:  Մշակութային ալիքի մրցանակաբաշխությանը 2017 թվականին ստացել է  340 հայտ,որոնք ուղարկել են ոչ միայն Հայաստանից  այլև Գերմանիայից,Չեխիայից,Ֆրանսիայից,Պորտուգալիայից և այլ երկրներից: Մշակութային ալիքի մրցանակաբաշխությունը համախմբել է առաջատար լրատվական կայքերին,որոնք լուսաբանում ու հանրությանը ավելի թափանցիկ են դարձնում մրցույթի ողջ ընթացքին: 



Creative Commons License
.