Հայտնի է, թե ովքեր են A21TV AWARD 2017 մրցանակաբաշխության հաղթողները (լուսանկարներ)
Նոյեմբերի 19-ին,ժամը՝ 16:00-ին Երևանի մշակույթի պետական քոլեջի դահլիճում կայացավ Հայաստանի մշակութային հեռուստաընկերության մրցանակաբաշխությունը:
Մրցույթը այս տարի ներառում էր՝ կինոն, երգարվեստը, հագուստի մոդելավորումը և կերպարվեստը:
Մրցանակներ ստացան ժյուրիի կողմից ամենաբարձր միավորներ ստացած անձիք:
Կինոարվեստում առաջին մրցանակին արժանացավ՝ Շողեր Պետրոսյանի «Հայրերի հող» ֆիլմը,երգարվեստում մրցանակներ ստացան՝ Պաշ Սարդանը, Սերինե Խոդիկյանը և Լառա Պրազյանը: Կերպարվեստում մրցանակը հանձնվեց ազգության ռումինացի Եկատիրինա Վալեանույին,իսկ հագուստի մոդելավորում անվանակարգում հաղթող ճանաչվեց Վերա Մխիթարյանը:
Մրցանակները հանձնեցին մրցույթը ժյուրիի անդամներ՝ Աննա Հեքեքյանը, Միքայել Շարաֆյանը, Մարգարիտ Խաչատրյանը և այլք:
Մրցույթին ներկա էին՝ Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն,երգիչ, և մրցույթի ժյուրիի անդամ՝ Վրեժ Կիրակոսյանը, Մխիթար Քեթցյանը, Դավիթ Սահակյանցը և այլ հայտնի դեմքեր:
Մրցույթի վերջին հատվածում հայտարարվեց հանդիսատեսի համակրանք մրցանակի մասին,որը տրվեց կինոարվեստ բաժնում՝ Արա Շիրմազանյանի «Տեսիլք» ֆիլմին: