Դժվար է լինել գնահատողի դերում.Միքայել Շարաֆյան
October 13, 2017 at 7:30 am
Մշակութային ալիքի մրցանակաբաշխության հայտագրումը,կավարտվի հոկտեմբերի 15-ին և շուտով կմեկնարկի սիրված մրցույթը,որի առթիվ Մշակութային Ալիքը,որոշեց հարցազրույց կազմակերպել դիզայներ,Մշակութային ալիքի մրցանակաբաշխության հագուստի մոդելավորում բաժնի ժյուրիի անդամ Միքայել Շարաֆյանի հետ:
-Ի՞նչպես կգնահատեք Մշակութային ալիքի մրցանակաբաշխության կարևորությունը երիտասարդ ստեղծագործողների կյանքում:
Այն տալիս է հնարավորություն զգալու որ իրենք և իրենց աշխատանքը ուշադրություն է գրավել և գնահատվել, և դա արդեն աճի նշան է` քայլ դեպի առաջ:
-Արդյո՞ք հեշտ է լինել գնահատողի դերում,և հետաքրքիր է շուտ եք կարողանում կողմնորոշվել հաղթողի հարցում:
Իհարկ է դժվար է լինել գնահատողի դերում: Հաճախ դժվար է ընտրել լավագույների մեջ, դրա համար մեկ-մեկ աշխատում եմ սառը դատել:
-Արդեն քանի տարի է,որ մշակութային ալիքի մրցանակաբաշխության հանձնախմբի անդամ եք:
Արդեն 3րդ տարին է:
-Ի՞նչ կմաղթեք այն երիտասարդ մասնակիցներին,ովքեր նոր պետք է հայտ լրացնեն և մասնակցեն մրցույթին:
Հաղթանակը այդքան կարևոր չէ ինչքան մասնակցությունը: Մի հուսահատվեք եթե ձեր ուզած գնահատականը չստանաք:
Աղբյուրը՝ A21TV AWARD