Արդեն 5-րդ անգամ երիտասարդ մշակութային գործիչները կմրցեն միմյանց հետ
Մշակութային ալիքն արդեն 5-րդ անգամ կհամախմբի բազմաթիվ տաղանդավոր անհատների եւ խմբերի՝ մեկ գաղափարի ներքո: Սկսվել է «A21TVA WARD 2018» մրցույթի հայտագրումը: Այս մասին «Իրավունքին» տեղեկացրեց մշակութային ալիքի տնօրեն եւ մրցանակաբաշխության հեղինակ ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆՆ ու վստահեցրեց, որ այս անգամ մրցույթը ավելի լայն
հնարավորություններ է բացելու մասնակիցների համար, որը կանցկացվի կինոարվեստի,
երգարվեստի, հագուստի մոդելավորման եւ թատերական արվեստի բնագավառներում:
Ա. Հակոբյանի փոխանցմամբ՝ այս անգամ ժյուրիի կազմում հնարավոր է լինի փոփոխություններ:
Ի դեպ, չմոռանանք նշել, որ տարիքային սահմանափակում այս տարի նույնպես կա՝ կարող են մասնակցել 16-35 տարեկանները: Իսկ հայտագրման վերջնաժամկետը դեռեւս հայտնի չէ, քանի որ, ըստ հեղինակի, հայտագրվողները բավականին շատ են (մրցույթը 2017թվականին ստացել էր շուրջ 340 հայտ):
Մրցութային օրերից բացի կլինեն նաեւ վարպետության դասեր ոչ միայն ժյուրիի անդամների, այլեւ կինոյի, կերպարվեստի, թատերական արվեստի, հագուստի մոդելավորման բնավառներից այլ ներկայացուցիչների կողմից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ