Երիտասարդական հերթական A21TVA WARD 2017-ի հայտագրումը սկսվել է
October 7, 2017 at 9:55 am
Մշակութային ալիքն արդեն 5-րդ անգամ կհամախմբի բազմաթիվ տաղանդավոր անհատների եւ խմբերի: Սկսվել է արդեն մրցույ
թի 2018-ի հայտագրումը, որը դեռեւս անժամկետ է:
Մրցույթի հեղինակը վստահեցնում է, որ այս տարի մրցույթը ավելի լայն հնարավորություններ է բացելու մասնակիցների համար:
Այս տարի մրցույթը կանցկացվի կինոարվեստի, երգարվեստի, հագուստի մոդելավորման եւ թատերական արվեստի բնագավառներում: Տարիքային սահմանափակում այս տարի նույնպես կա՝ 16-35 տարեկաններ: Ժյուրիի կազմում փոփոխությունները հնարավոր են: 2018-ի մրցութային օրերից բացի՝ կլինեն նաեւ վարպետության դասեր ոչ միայն ժյուրիի անդամների, այլեւ կինոյի, կերպարվեստի, թատերական արվեստի, հագուստի մոդելավորման բնագավառների այլ ներկայացուցիչների կողմից:
Մրցույթի հայտագրման վերջնաժամկետը դեռեւս հայտնի չէ, քանի որ ըստ հեղինակի՝ հայտագրվողները բավականին շատ են:
Հ.Գ.: Մրցույթը 2017 թվականին ստացել է 340 հայտ: