Երիտասարդական հերթական A21TVA WARD 2017-ի հայտագրումը սկսվել է
Մշակութային ալիքը արդեն 5-րդ անգամ կհամախմբի բազմաթիվ տաղանդավոր անհատների և խմբերի: Սկսվել է արդեն մրցույթի 2018-ի հայտագրումը,որը դեռևս անժամկետ է: Մրցույթի հեղինակը վստահեցնում է,որ այս տարի մրցույթը ավելի լայն հնարավորություններ է բացելու մասնակիցների համար:
Այս տարի մրցույթը կանցկացվի կինոարվեստի,երգարվեստի,հագուստի մոդելավորման և թատերական արվեստի բնագավառներում: Տարիքային սահմանափակում այս տարի նույնպես կա՝ 16-35 տարեկաններ: Ժյուրիի կազմում փոփոխություններ հնարավոր են: 2018-ի մրցութային օրերից բացի կլինեն նաև վարպետության դասեր ոչ միայն ժյուրիի անդամների,այլև կինոյի,կերպարվեստի,թատերական արվեստի,հագուստի մոդելավորման բնավառներից այլ ներկայացուցիչների կողմից:
Մրցույթի հայտագրման վերջնաժամկետը դեռևս հայտնի չէ,քանի որ ըստ հեղինակի հայտագրվողները բավականին շատ են:
Հ.Գ. մրցույթը 2018 թվականին ստացել է 340 հայտ: